Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Առօրյա դիմահարդարումը պետք է բնականին հնարավորինս մոտ լինի»

«Առօրյա դիմահարդարումը պետք է բնականին հնարավորինս մոտ լինի»
06.04.2017 | 16:37

«Թիմ Թայմ» ժամանցային ակումբում դիմահարդար ԱՐՄԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ներկայացրեց «Դիմահարդարման 10 գաղտնիքներ» մեկօրյա դասընթացը: Մինչ դասընթացը, նա պատասխանեց մեր մի շարք հարցերին: Հետաքրքրվեցինք` ինչպե՞ս են դիմահարդարվում հայ աղջիկները: «Նախ` ասեմ, որ մեր աղջիկները շատ են սիրում դիմահարդարվել, դեկորատիվ կոսմետիկան մեզ մոտ ավելի շատ է վաճառվում, քան, օրինակ, հարևան Վրաստանում, որտեղ ավելի մեծ ուշադրություն են դարձնում խնամքի միջոցներին: Մեր աղջիկները նախընտրում են և խնամքը, և լիարժեք գրագետ դիմահարդարումը: Հաճախ են դիմում մասնագետների օգնությանը, ըստ այդմ, աստիճանաբար նաև իրենք են հմտություններ ձեռք բերում»,- ասաց Արմինե Գևորգյանը, վստահեցրեց, որ հիմնականում հայուհիները ներկայանալի տեսք ունեն, թեև դիմահարդարվելիս սխալներից էլ չեն խուսափում:

«Դրա համար էլ բաց դասեր եմ կազմակերպում, ծանոթացնում դիմահարդարման նրբություններին»,- ասաց նա: Խորհուրդ տվեց հոնքերը մատիտով չմգացնել, ինչի արդյունքում հոնքերը թափվում են: Շրթունքները եզրամատիտով շտկել, բայց ոչ` անբնական ծավալ հաղորդել. «Դիմահարդարումը նրա համար է, որ ընդգծես առավելությունները, թաքցնես թերությունները, իսկ արհեստական ծավալ հաղորդելը, կամ հակառակը` փոքրացնելը, սխալ է»,- ասաց Արմինե Գևորգյանը, ընդգծելով, որ առօրյա դիմահարդարումը պետք է բնականին հնարավորինս մոտ լինի:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1773

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ